Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 224533 է, մահվան դեպքերինը՝ 5601
Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 103 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224533-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4505 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1096 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5601-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 82 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216312, փաստացի բուժվողներինը՝ 2620: Մեկ օրում արվել է 3881 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1163742 թեստ: