Մոսկվայում հունիսն ամենաշոգն է դարձել օդերևութաբանական դիտարկումների 142 տարվա ընթացքում
Մոսկվայում հունիսն ամենաշոգն է դարձել օդերևութաբանական դիտարկումների 142 տարվա ընթացքում, հայտնում է moslenta.ru-ն՝ ՌԴ մայրաքաղաքային հիդրոօդերևութաբանական բյուրոյին հղումով:
Ամառվա առաջին ամիսն ամենաշոգն է դարձել 1879 թվականից ի վեր:
Հունիսի 23-ին օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 34,8 աստիճան, ինչը գերազանցել է 1901 թվականի հունիսի 21-ին գրանցված ռեկորդը՝ 34,7 աստիճան:
Ավելի վաղ Մոսկայի բնակիչներին զգուշացվել էր, որ այս շաբաթ սպասվում է անոմալ տաք եղանակ: