Չինաստանի իշխանություններն արդեն ոչնչացրել են Ուհանի լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման վերաբերյալ բոլոր ապացույցները, այժմ արդեն ուշ է դա ապացուցելու համար. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Չինաստանի իշխանություններն արդեն ոչնչացչել են Ուհանի լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման բոլոր ապացույցները, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
«Ինձ համար դա չափազանց ակնհայտ էր: Հայտարարել էի այդ մասին դեռ վաղուց: Համարում եմ, որ դա, հավանաբար, պատահականության արդյունք է եղել՝ կորոնավիրուսի՝ լաբորատորիայից տարածվելը, ոմանք էլ կարծում են, որ չէր կարող լինել պատահականություն: Բայց հիմա դա ապացուցելու համար արդեն ուշ է, իմ ենթադրությամբ՝ Չինաստանի իշխանությունների կողմից այդ ապացույցներին հսկայական վնաս է հասցվել»,- ասել է Թրամփը:
Նրա համոզմամբ՝ այժմ վարկածը, որ կորոնավիրուսիը չինական լաբորատորիայից է տարածվել, մեծ ժողովրդականություն է այժմ վայելում: