Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել․ կինը Քրիս Բրաունին մեղադրել է ծեծի համար
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ մի կին անուն կերպով երգիչ եւ դերասան Քրիս Բրաունին մեղադրել է ընտանեկան բռնության համար, հայտնում են TMZ-ն եւ Billboard-ը։
Ոստիկանության ներկայացուցիչը Billboard-ի լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ տուժողն, իսկապես, որպես միջադեպի վայր նշել է երգչի տունը։ Հաղորդման մեջ կինը նշել է, որ Բրաունն այնքան ուժեղ է հարվածել իր ծոծրակին, որ գլխից պոկվել են ամրացված արհեստական մազերը։
Ոստիկաններն արձանագրություն են կազմել։ TMZ-ի աղբյուրը հայտնում է, որ կինը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ապասվում է, որ գործը կփոխանցվի քաղաքային դատախազություն, քանի որ Բրաունին թեթեւ իրավախախտման մեջ են մեղադրում։
2019թ․-ի հունվարին Քրիս Բրաունին եւ եւս երկու մարդու ձերբակալել են Փարիզում, երբ աղջիկը, որի հետ երգիչը ծանոթացել է ակումբում, տղամարդկանց մեղադրել է բռնաբարության համար։ Մի քանի օր անց Բրաունին բաց են թողել, իսկ նա հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իր պատիվը նվաստացնող տեղեկություններ տարածելու համար կնոջ նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
Բացի այդ՝ նրան 2016թ․-ին ձերբակալել են Լոս Անջելեսում կնոջ հայտարարության հիման վրա, որը նշել է, որ երաժիշտն ատրճանակը պահել է իր ուղղությամբ։ Բրաունը հերքել էր մեղադրանքները։ Իսկ 2009թ․-ին Բրաունը դատապարտվել է երգչուհի Ռիհաննային ծեծի ենթադրկելու համար, որի հետ այդ ժամանակ հանդիպում էր։