Բլինկենը հայտարարել է, որ «Գերմանիան ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի լավագույն ընկերն է»
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որն այսօր ժամանել է Բեռլին, հայտարարել է՝ Գերմանիան ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների «լավագույն ընկերն է», հաղորդում է DW-ն։
«Կարծում եմ՝ հարկ է շեշտել, որ ԱՄՆ-ն աշխարհում չունի ավելի լավ գործընկեր, ավելի լավ ընկեր, քան Գերմանիան է»,- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ ասել է Բլինկենը:
Նա նաև ընդգծել է՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն անհամբերությամբ սպասում է Մերկելի հետ հաջորդ ամիս Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ հուլիսի 15-ին Մերկելը կայցելի Միացյալ Նահանգներ և կհանդիպի երկրի նախագահ Ջո Բայդենի հետ։