Պապարացիները Բրիթնի Սփիրսին նկատել են Կալիֆորնիայի ոստիկանական բաժանմունքը լքելիս (լուսանկարներ)
Ամերիկյան փոփ աստղ, 39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսին նկատել են Կալիֆորնիայի Վենտուրա շրջանի ոստիկանության շերիֆի բաժանմունքը լքելիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։
Պարբերականը նշել է, որ երգչուհուն շերիֆի բաժանմունքից դուրս գալիս նկատել են դատից առաջ, որի ընթացքում քննվելու է խնամակալության վերաբերյալ աստղի ներկայացրած հայցը։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում Բրիթնի Սփիրսը կրում է ջինսե շորտ, սպիտակ վերնաշապիկ և մոխրագույն երկար վերահագուստ՝ իր տեսքն ամբողջացնելով կաթնագույն բարձրակրունկ սանդալներով և արևային ակնոցով։
Հիշեցնենք, որ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, որը 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։
Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի հայցը դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին՝ նրա առողջության վատթարացման պատճառով: Դրանից առաջ Բրիթնին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը:
Նշենք՝ Ջեյմի Սփիրսն աստղի խնամակալության իրավունքը ստացել էր 2008 թվականին՝ Բրիթնիի՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո, որից հետո աստղը կորցրել է երեխաների խնամակալությունը և բուժում է ստացել հոգեբուժարաններում: Այդ ժամանակվանից ի վեր երգչուհու ունեցվածքն ու կյանքը ղեկավարում են նրա խնամակալները և փաստաբանները:
Ըստ տեղեկությունների` երգչուհին չի աշխատում իր հոր պատճառով։ Երգչուհին շեշտել է, որ քանի դեռ իր կյանքը վերահսկում է հայրը, ինքը չի աշխատի։ Երգչուհու խնամակալության վերաբերյալ հաջորդ դատը տեղի է ունենալու ապրիլի 27-ին։