Ալեք Բոլդուինը կնոջ և վեց երեխաների հետ ներկա է գտնվել «Փոքրիկ բոսը. Ընտանեկան բիզնես» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը կնոջ` Հիլարիայի և բոլոր վեց երեխաների հետ այցելել է Նյու Յորքում կայացած «Փոքրիկ բոսը. Ընտանեկան բիզնես» ֆիլմի պրեմիերային:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ամուսիններն ու բոլոր երեխաները ֆիլմի պրեմիերային ներկայացել են կոստյումներով, փողկապներով և սպիտակ վերնաշապիկներով:
Զույգն իրենց հետ պրեմիերային տարել էր նաև կրտսեր երեխաներին` 9 ամսական որդուն` Էդուարդոյին, ինչպես նաև 3 ամսական դստերը` Լուսիային (Լուսիան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ):
Նրանք փորձել են գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ ստանալ` ժպտալով և երեխաներին հավաքելով իրենց շուրջը:
37-ամյա Հիլարիան և 63-ամյա Բոլդուինն ամուսնացել են 2012 թվականին: Զույգի ավագ դուստրը` Կարմենը 7 տարեկան է: Ընտանիքում ևս 3 որդի է մեծանում` 6-ամյա Ռաֆայելը, 4-ամյա Լեոնարդոն, 3-ամյա Ռոմեոն: