«Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետությունների»․ Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին և պատրաստ է իրավահավասար հիմունքներով, քաղաքական ու դիվանագիտական մեթոդների օգտագործմամբ մասնակցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք երբեք մեր կամքը չենք թելադրում այլ երկրների: Մենք պատրաստ ենք քաղաքական և դիվանագիտական մեթոդներն օգտագործելով, հավասար հիմունքներով մասնակցել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը, ընդլայնել համագործակցությունը բոլոր երկրների հետ», - ասել է Պուտինը՝ ողջունելով Միջազգային անվտանգության հարցով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին։
Համաժողովը, որն ամենամյա ֆորում է, անցկացվում է հունիսի 22-24-ը Մոսկվայում։ Այն ամեն տարի համախմբում է Պաշտպանության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների և ոչ պետական փորձագետների՝ գլոբալ անվտանգության առանցքային հարցերի քննարկման նպատակով։