Ռուսաստանին մտահոգում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի համալրումը ՌԴ սահմանների մոտ. Պուտին
Ռուսաստանին մտահոգում է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների համալրումն իր սահմանների մոտ, ինչպես և այն, որ դաշինքը հրաժարվում է դիտարկել Մոսկվայի առաջարկները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հույս ունենք, որ ողջամտությունը և մեզ հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու ցանկությունը, վերջիվերջո, կգերակշռեն»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ ելույթ ունենալով Միջազգային անվտանության հարցով իններորդ մոսկովյան համաժողովում:
ՌԴ պաշտպանութան նախարար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դարձել է գլոբալ ռազմաքաղաքական միություն Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար: Նրա խոսքով` Եվրոպայում ռազմական դիմակայության միտում է ստեղծվել, մշտական զորավարժություններ են տեղի ունենում, որոնք ապակայունացնում են ռուսական սահմանների մոտ տիրող իրավիճակը: