Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր որոշումը դոլարից հրաժարվելու վերաբերյալ ամերիկյան արժույթի՝ աշխարհում ունեցած դիրքին չի հարվածի. ԱՄՆ ԿԲ ղեկավար
Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր որոշումը դոլարից հրաժարվելու վերաբերյալ ամերիկյան դոլարի՝ աշխարհում ունեցած դիրքին չի հարվածի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար, Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները կատարող Ջերոմ Պաուելլը:
«Ամերիկյան դոլարը համաշխարհային պահուստային փոխարժեք է: Իրականում չկա մի փոխարժեք, որն ի վիճակի լինի մրցակցել դոլարի հետ, և դա՝ գերազանցապես մեր ժողովրդավարական ինստիտուտների, արժեզրկման նվազագույն մակարդակի պահպանման, մեր ազատ շուկայական կապիտալի և աշխարհի մյուս հատվածների հետ առևտրային հրաշալի հարաբերությունների շնորհիվ»,- ասել է Պաուելլը:
Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ չի կարծում, թե առաջիկայում այդ հարցում որևէ տեղաշարժ կլինի: