Ադրբեջանի ընդդիմությունը դիմելու է դատարան. արձանագրվել են մի շարք խախտումներ
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է դիմել դատարան, որպեսզի չեղյալ համարվի Ալիևի հաղթանակը, քանի որ ըստ իրենց՝ քվեատուփերը լցոնված են եղել կեղծ ընտրաթերթիկներվ հօգուտ Ալիևի:
Ալիևն, ով 10 տարի առաջ նստել էր նախագահի աթոռին՝ իր հորից հետո, այս չորեքշաբթի օրը հավաքել է ձայների 85 տոկոսը և կրկին վերընտրվել՝ որպես Ադրբեջանի նախագահ:
Ընդդիմության ներկայացուցիչ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ իրենք դիմելու են Սահմանադրական դատարան, որպեսզի չեղյալ հայտարարվի ընտրության արդյունքները: Նա նաև ասել է, որ տիրապետում են բազմաթիվ խախտումների ապուցույցների, որոնք տեղի են ունեցել ընտրատեղամասերում, ինչպես օրինակ լցոնումները՝ կեղծ ընտրաթերթիկներով և այն, որ ոստիկանությունը խանգարել է ընտրական գործընթացին:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում տեղի է ունեցել նախագահական ընտրություններ, և այսօրվա տվյալներով Ալիևը կրկին զբաղեցնելու նախագահի պաշտոնը: