Հրապարակվել են հիբրիդային Mercedes-Benz GLC-ի` փորձարկումների ժամանակ արված առաջին լուսանկարները
Լրտեսական տեսախցիկները ֆիքսել են Mercedes-Benz GLC երկրորդ սերնդի հիբրիդային մոդելը, որը փորձարկման փուլում է գտնվում:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, լուսանկարներն արվել են փողոցային փորձարկումների ժամանակ: Ըստ նախնական տվյալների` գերմանական մեքենաշինական հսկայի նորագույն քրոսովերները նախորդ սերնդի ներկայացուցիչներից կտարբերվեն չափսերով: Նորույթներն ավելի մեծ մասշտաբներով կներկայանան, սակայն ավելի ցածր կլինեն:
Նկատելի տարբերությունների թվում են կողային հայելիները, որոնք այժմ տեղակայված են դռների վրա և ռադիատորի վանդակաճաղերը, որոնք նոր դիզայն են ստացել:
Մեքենայի սրահից լուսանկարներ դեռևս չկան, սակայն ակնկալվում է, որ սրահը կներկայանա նորագույն C-Class-ի ոճով. քրոսովերը կհամալրվի վիրտուալ կառավարման վահանակով և խոշոր սենսորային էկրանով: Մեքենայի տեխնիկական հատկությունները ևս գաղտնի են պահվում: