Անակնկալ Հայրերի օրվա առթիվ. Քայլի Ջեներն ընկերոջը շնորհավորելու համար տունն ամբողջությամբ զարդարել է ծաղիկներով (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն ընկերոջն ու դստեր հորը՝ երաժիշտ Թրևիս Սքոթին Հայրերի օրվա առթիվ անակնկալ է մատուցել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երաժիշտը հեռուստաաստղին և իրենց դստերը «Փարսոնս Բենեֆիթ» մրցանակաբաշխության շրջանակում իր պարգևատրմանը հրավիրելով հաստատել է իրենց վերամիավորման մասին լուրերը։
23-ամյա Քայլի Ջեները Թրևիս Սքոթին շնորհավորելու համար Կալաբասասում գտնվող իր տունը ծաղիկներով և փուչիկներով է զարդարել։ Հրապարակելով օրվա լուսանկարները՝ Kylie Cosmetics-ի հիմնադիր և սեփականատեր աստղը գրել է․ «Հայրերի օրվա պատվին ցանկացա առանձնահատուկ պահերով կիսվել»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Քայլի Ջեներն ընկերոջն ու դստեր հորը՝ երաժիշտ Թրևիս Սքոթին շնորհավորել էր Հայրերի օրվա առթիվ: Քայլի Ջեներն իր ինստագրամյան էջում տեղադրել էր ընկերոջ լուսանկարն իրենց դստեր հետ՝ կից գրելով․ «Ուրախ հայրերի օր։ Մեկ օրը բավական չէ հարգանքի տուրք մատուցելու հոր այն տեսակին, ինչպիսին դու ես, մենք շատ բախտավոր ենք քեզ ունենալու համար»։
Հիշեցնենք, որ երաժիշտ Թրևիս Սքոթը «հաստատել էր» իր և հեռուստաաստղի վերամիավորման մասին լուրը՝ նրանց հրավիրելով «Փարսոնս Բենեֆիթ» մրցանակաբաշխության շրջանակում իր պարգևատրմանը։ «Փարսոնս Բենեֆիթ»-ը մրցանակաբաշխություն է, որի ընթացքում մրցանակներ են հանձնվում նորաձևության, արվեստի, ձեռներեցության և սոցիալական արդարության ոլորտներում։ Իրենց ինստագրամյան էջերում երեկոյից լուսանկարներ էին հրապարակել թե՛ Քայլի Ջեները, թե՛ Թրևիս Սքոթը։
«Սթորմի, սիրում եմ քեզ, և իմ կին, սիրում եմ քեզ», - գրել էր երաժիշտը։
Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը բաժանվել էին 2019 թվականին՝ երկու տարի համատեղ կյանքից հետո։ E!News-ը, վկայակոչելով իր աղբյուրը, նշել էր, որ զույգը պաշտոնապես վերջ չի տվել հարաբերություններին, սակայն առժամանակ բաժանվել է՝ հաճախակի դարձած վիճաբանությունների պատճառով։
Զույգը սկսել էր հանդիպել 2017 թվականին և շաբաթներ անց հայտարարել Քայլիի հղիության մասին։