«Նա հայհոյում է ինձ». Անգլիայում կինը հարևանի թութակի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Դարհեմ կոմսության Հարթլփուլ քաղաքի 58-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն՝ հարևանի թութակի պատճառով, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը և հավելում, որ կինը բողոքել է, թե հարևանի թութակը հայհոյել է իրեն։
58-ամյա Գիլ Գրիգն ասել է, որ 60-ամյա Սթիվեն Դեյվիդսոնն իր թութակին՝ Պաբլոյին սովորեցնում է հայհոյել։ Դեյվիդսոնը խոստովանել է, որ 29-ամյա թութակին հայհոյել չի սովորեցնում, սակայն նրա «բերանը մաքուր չէ» և սովորաբար կրկնում է այն, ինչ լսում է տանը՝ հեռուստացույցից կամ խոսակցության մեջ։
Տղամարդը բացատրել է, որ հարևանուհու հետ լավ հարաբերությունների մեջ չէ, կինը դեմ է իր՝ տունը մեծացնելու ցանկությանը: Կինն էլ նշել է, որ դեմ են տունն ընդլայնելու տղամարդու պլաններին, սակայն խնդիրն իրենց մեջ է ու դրան պետք չէ խառնել թութակին։
Ոստիկանությունը, իր հերթին, տեղեկացրել է, որ մի քանի բողոք է ստացել և հայտնել, որ կապի մեջ է կողմերի հետ։