Ավելի քան կես միլիոն դոլար. Փոլ Ուոքերի` «Ֆորսաժ»-ի 1-ին և 2-րդ մասերում վարած Toyota Supra-ն վաճառվել է աճուրդում (լուսանկարներ)
Հանրահայտ «Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղերից մեկի` ավտովթարի հետևանքով զոհված դերասան Փոլ Ուոքերի Toyota Supra-ն, որը նա վարել է ֆիլմաշարի առաջին և երկրորդ մասերում, հանվել է աճուրդի ու վաճառվել 550 000 դոլարով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 1994թ. արտադրության Toyota Supra-ն աճուրդի է հանվել Լաս Վեգասում: Գնորդի ինքնությունը հայտնի չէ:
Մեքենան ֆիլմաշարի առաջին մասում հայտնվել է այն տեսարանում, որտեղ Ուոքերի հերոսը Մալիբուի մայրուղիներից մեկի վրա ավտոմրցարշավի ժամանակ ոչնչացնում է Ferrari-ին: Այնուհետև Ուոքերը նույն մեքենան վարել է նաև երկրորդ մասում:
Հիշեցնենք, որ Փոլ Ուոքերը զոհվել է 2013-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով: