Շուրջ 800 000 դոլար. Վրաստանում վաճառել են Բերիայի ամառանոցը (լուսանկար)
Վրաստանի կառավարության մասնագիտացված կառույցներն աճուրդում վաճառել են Թբիլիսիի մերձակայքում` Կոջորի գյուղում գտնվող վիլլան, որը նախկինում եղել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիայի ամառանոցը, գրում է mk.ru-ն:
22 000 քառակուսի մետր մակերեսով նախահեղափոխական շենքը դարձել է պետական ամառանոց Խորհրդային Միության տարիներին: Միության փլուզումից հետո այն վերակառուցվել է մանկական ճամբարի, իսկ հետո լքվել է:
Ըստ վրացական իշխանությունների, առանձնատունը 2,5 միլիոն լարիով (ավելի քան 782 000 դոլար) վաճառվել է մի ընկերության, որն ամբողջ աշխարհում հյուրանոցների ցանց է շահագործում: Կոջորիի ամառանոցի մեկնարկային գինը կազմել է ավելի քան 1,2 միլիոն լարի (ավելի քան 375 հազար դոլար):
Գնորդի ներկայացուցիչները նշել են, որ իրենք դեռ չգիտեն, թե ինչպես են օգտագործելու հաստատությունը: