ԱՊՀ և Եվրախորհրդարանն Ադրբեջանի նախագահական ընտրությունները համարել են թափանցիկ
Եվրախորհրդարանի և ԱՊՀ դիտորդներն Ադրբեջանի նախագահական ընտրությունները համարել են արդար, ազատ և թափանցիկ:
Չորեքշաբթի օրն ասուլիսի ժամանակ Եվրախորհրդի դիտորդների ղեկավար Պինո Արլաչին հայտնել է, որ այս անգամվա ընտրությունները ավելի կազմակերպված է եղել, քան անցյալ անգամ:
Նա նշել է, որ ընտությունների ժամանակ տեսել են, թե ժողովուրդը ինչ հանգիստ էին քվեարկում և ամեն ինչ կազմակերպված էր պրոֆեսիոնալ ձևով, ընտրությունների ժամանակ չեն զգացել, որ ընտրողների վրա ճնշում է գործադրվում:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում անց էին կացվում նախագահական ընտրություններ: