ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ
ԱՄՆ-ը երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները՝ թիրախավորելով 16 ֆիզիկական անձանց եւ հինգ գերատեսչությունների ու կազմակերպությունների, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Մասնավորապես, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի ՊԱԿ-ի, Բելառուսի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության, ՆԳՆ ներքին զորքերի, Բրեստի տարածաշրջանային գործադիր կոմիտեի ՆԳՎ-ի, Օկրեստինայում գտնվող՝ իրավախախտների մեկուսացման Մինսկի կենտրոնի նկատմամբ:
ԱՄՆ նոր պատժամիջոցները տարածվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտի եւ Բելառուսի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Նատալյա Կոչանովայի, Բելառուսի «Ալֆա» ՊԱԿ-ի հատուկ ուժերի հրամանատար Սերգեյ Զուբկովի, Մինսկի ոստիկանության պետ Միխայիլ Գրիբի եւ Բելառուսի արդարադատության փոխնախարար Սերգեյ Կալինովսկու վրա:
Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը նույնպես ներառվել է ԱՄՆ նոր պատժամիջոցների ցուցակում, ինչպես նաեւ հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը եւ Բելառուսի ներքին զորքերի հրամանատար Նիկոլայ Կարպենկովը: