«Աճյունափոշին՝ օվկիանոսի վրա». Անֆիսա Չեխովան կիսվել է մահվան մասին մտքերով
Հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան, որն արդեն մի քանի օր է՝ հանգստանում է Եգիպտոսում, խոսել է մահվան մասին ու անկեղծ պոստովանություն արել։ Պարզվում է՝ հեռուստահաղորդավարուհին նախկինում երազում էր, որ իր աճյունափոշին շաղ տան օվկիանոսի վրա, սակայն այժմ փոխել է վերաբերմունքն այդ սովորության նկատմամբ։
«Ես ավելի շատ սիրում եմ դիտել օվկիանոսն ու ծովը, քան գտնվել դրանում։ Քայլել ափով, տրորել փրփրալիքները, լսել ալեբախության ձայները, իսկ լողալն առհասարակ պարտադիր չէ ինձ համար։ Մանկության տարիներին ես մտածում էի, որ երբ մահանամ, ուզում եմ, որ իմ աճյունափոշին շաղ տան օվկիանոսի վրա։ Իսկ այժմ կարծում եմ, որ նույնիսկ աճյունափոշուս համար այնքան էլ հարմար չէր լինի քայքայվել օվկիանոսի խորքերում»,- Instagram-յան էջում հրապարակված լողափնյա լուսանկարի մեկնաբանություններում հայտնել է Չեխովան։
Անֆիսայի երկրպագուները մեկնաբանություններում պատմել են, թե ինչպես են վերաբերում ջրին ու ծովին։ Պարզվում է՝ նրանց եւս այքան էլ չեն սիրում լողալ։ «Առհասարակ անտարբեր եմ ջրի հանդեպ, բաց սիրում եմ դիտել ջրային խաղաղությունը», «Այո՛, ինձ եւս դուր են գալիս ծովի մոտ լինելը, բույրերն ու աղմուկը, բայց ոչ միշտ կլողամ», «Ամեն ինչ ճշգրիտ նկարագրել ենք, ինչպես իմ դեպքում»,- նշել են նրանք։