Հանգստյան օրերին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում տեղի է ունեցել 10 զանգվածային փոխհրաձգություն, զոհվել է 7, վիրավորվել ավելի քան 40 մարդ․ CNN
Հանգստյան օրերին ԱՄՆ-ի ամբողջ տարածքում տեղի է ունեցել 10 զանգվածային փոխհրաձգություն, որի հետևանքով սպանվել է 7, վիրավորվել ավելի քան 40 մարդ, հաղորդում է CNN-ը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, կոորնավիրուսի սահմանափակումների չեղարկումից և գրեթե բնականոն կյանքին վերադառնալուց հետո ամերիկացիներին կրկին սկսել են «հետապնդել զանգվածային հրաձգությունները»․ հանգստյան օրերին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում տեղի է ունեցել 10 զանգվածային հրաձգություն։
Հրազենային զենքի գործադրմամբ բռնության արխիվի (Gun Violence Archive) տվյալներով՝ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 7 մարդ, առնվազն 45-ը վիրավորվել են: Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թվում եղել է առնվազն երկու երեխա։
Ընդ որում, հեռուստաալիքը նշում է՝ 2021 թվականի սկզբից երկրի տարբեր հատվածներում տեղի է ունեցել 293 հրաձգություն։