ԱՄՆ-ը չպետք է բանակցի Իրանի նորընտիր նախագահի հետ. Պոմպեո
ԱՄՆ-ը չպետք է բանակցություններ վարի Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Fox News-ը։
Նրա խոսքով՝ «նրա ձեռքերին հազարավոր մարդկանց արյունը կա»։ «Նա այն մարդը չէ, որի հետ մենք պետք է խոսենք։ Դա այն ռեժիմը չէ, որի հետ մենք պետք է կապվենք։ Մենք պետք է առավելագույն ճնշում բանեցնենք, որպեսզի ստիպենք այդ ռեժիմին փոխել իր վարքագիծը»,- ասել է Պոմպեոն՝ նշելով, որ «մենք նման վարչակազմ ունեցող Իրանի վրա ազդեցության շատ լծակներ ենք թողել»։