Ուսման Դեմբելեի համար Եվրո–2020–ն ավարտված է
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն լքել է Դիդիե Դեշամի գլխավորած թիմի ճամբարը, հաղորդում է հավաքականի պաշտոնական թվիթերյանը էջը։ Նրա համար Եվրո–2020–ն ավարտված է։
24–ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ունի եւ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ երեք շաբաթ։ Եվրո–2020–ում Դեմբելեն մասնակցել է առաջին երկու հանդիպումներին, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։
F խմբում Ֆրանսիայի հավաքականը 4 միավորով առաջինն է, երկրորդ տեղում է Գերմանիան՝ 3, երրորդ տեղում է Պորտուգալիան՝ 3, աղյուսակը եզրափակում է Հունգարիան՝ 1 միավոր։