Սայլը ճռռալու տեղը սայլվորն է ճռռում. Ադրբեջանը դժգոհում է եռակողմ հայտարարությունների կետերը չկատարելուց
Ադրբեջանը դժգոհում է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների կետերի չկատարումից։ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների որոշ կետեր իրականացվում են, որոշ կետերի իրականացումը ձգձգվում է։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ճեպազրույցում, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ հանդիպումից հետո։
«Ես տեղեկացրի իմ ղազախստանցի գործընկերոջը իրենց հողեր 100 հազար հարկադրյալ տեղահանվածի վերադարձի անհրաժեշտության մասին։ Մենք նաեւ քննարկեցինք պոտենցիալ համագործակցությունն այդ ուղղությամբ»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
Փաստը, որ Ադրբեջանը չի վերադարձնում գերեվարված հայերին՝ նրանց օգտագործելով որպես շանտաժի եւ բան կորզելու զենք, Բայրամովը շրջանցել է լռությամբ։