Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շփումներ են սկսում դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցի շուրջ
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն շփումներ են սկսում դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցի շուրջ, անհրաժեշտ է մշակել աշխատանքային խմբերի ստեղծումն եւ դրանց ձեւաչափը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շփումների մասին... Երեկ մենք բոլորս տեսանք, որ մեր դեսպանը ժամանել է Վաշինգտոն, հիմա այդ աշխատանքը կսկսվի եւ ձեւաչափերը կճշտվեն՝ հենց այն, ինչի մասին խոսում էր Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ աշխատանքային խմբերի ստեղծումը, այդ ամենը կմշակվի»,- ասել է Իվանովը՝ պատասխանելով հարակից հարցին:
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը հունիսի 16-ին Ժնեւում կայացած հանդիպմանը պայմանավորվել էին դեսպաններին վերադարձնել Մոսկվա եւ Վաշինգտոն: Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ով մարտին խորհրդակցության էր հրավիրվել Մոսկվա՝ երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին, կիրակի առավոտյան թռավ Միացյալ Նահանգներ, իսկ կեսօրին ժամանեց Նյու Յորքի օդանավակայան, որտեղից մեկնեց Վաշինգտոն: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ասել է, որ շուտով կվերադառնա Ռուսաստան: