Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին մեղադրում է Լաչինում անտառների կանխամտածված ոչնչացման մեջ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Լաչինի շրջանում Հայաստանի կողմից անտառների ոչնչացման կապակցությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Գլխավոր դատախազությունը, հայտնում են, որ Հայաստանը մեղադրվում է արժեքավոր եւ բազմամյա ծառերով անտառների կանխամտածված ոչնչացման միջոցով Վայրի բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի խախտման, էկոլոգիական ահաբեկչության մեջ:
Զեկույցում նշվում է, որ «հետաքննության արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցումով դրա զինված ուժերը հերթական անգամ ցուցադրել են իրենց բարբարոսությունը եւ ապօրինաբար հատել են տարբեր տեսակի 1818 ծառ Լաչինի շրջանում՝ իր յուրահատուկ բուսական եւ կենդանական աշխարհով», պատճառվել է էական վնաս: Հարուցվել է քրեական գործ: