«Սպարտակ» ֆուտբոլային ակումբը մտադիր է օգնել Մաքսիմին, որն արհեստական կոմայի վիճակում
Ռուսական «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է օգնել երգչուհի Մաքսիմին, որն այժմն հիվանդանոցում է գտնվում ծանր թոքաբորբի պատճառով։ Այս մասին ակումբի մամուլի պատասխանատու Յարոսլավ Կուլեմեինը հայտնել է «Սպորտ Էքսպրես»-ին։
«Մենք կապի մեջ ենք երգչուհու ներկայացուցիչների հետ, հետեւում ենք նրա վիճակին եւ պատրաստ ենք օժանդակել Մաքսիմի շուտափույթ ապաքինմանը»,- հայտնել է թիմի ներկայացուցիչը։
Մաքսիմի «Знаешь ли ты?» երգը «Սպարտակի» ոչ պաշտոնական օրհներգն է, որը տրիբունաներում կատարել են ակումբի երկրպագուները։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ ղեկավարությունը որոշել է աջակցել աստղին։
Նախօրեին Ռուստաստանի ֆուտբոլի հավաքականը տեսագրություն է հրապարակել՝ աջակցության խոսքեր ուղղելով արտիստին։ Կադրերում, որոնք, ենթադրաբար, արվել են 2018թ․-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, բազմաթիվ մարդիկ երգեր են կատարում երգչուհու «Знаешь ли ты» երգից։
Ընդ որում, «Սպարտակ» հոկեյի ակումբը եւս մտադրություն է հայտնել Մաքսիմին ցանկացած օգնություն ցուցաբերել։
Նախօրեին Մաքսիմին արհեսատական կոմայի մեջ են գցել եւ միացել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Բժիշկները նշում են, որ դա երկար ժամանակով չէ՝ միայն երգչուհու թոքերը մաքրելու համար։ Առայժմ ոչ ոք հստակ կանխատեսումներ չի անում։