Հայկո Մասը Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն «անխուսափելի» է համարում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն «անխուսափելի» է համարում:
Հանրապետությունում Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատում որոշակի ընկերությունների եւ պետական պաշտոնյաների վրա տարածվող նախկին պատժամիջոցներն այլեւս բավարար չեն, շեշտել է նա Die Welt-ին տված հարցազրույցում:
Պատժամիջոցները պետք է տարածվեն բելառուսական տնտեսության ամբողջական ոլորտների վրա, ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ որպես օրինակ նշելով կալիումի արդյունաբերությունն ու էներգետիկան: Բացի այդ, անհրաժեշտ է «Մինսկին զրկել պետական պարտատոմսերի թողարկման միջոցով ԵՄ շրջանակներում միջոցներ ներգրավելու հնարավորությունից»,- ասել է Մասը, փոխանցում է DW-ն: