Քիմ Քարդաշյանն արձագանքել է Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո նոր հարաբերությունների մասին լուրերին
Keeping Up With The Kardashians («Քարդաշյանների ընտանիք») իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է նոր հարաբերությունների վերաբերյալ լուրերին։ Քարդաշյանի խոսքով՝ հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթից բաժանցվելուց հետո իրեն հարաբերություններ են վերագրում «CNN» հեռուստաահաղորդավար Վան Ջոնսի եւ ռեփեր Maluma-ի հետ։ Նա հայտնել է, որ նրանցից ոչ ոքի հետ չի հանդիպում։
«Ես Maluma-ին մի քանի անգամ հանդիպել եմ Մայամիում, նա լավ տղա է։ Այնքան լավ էր։ Իսկ Վանը նույնիսկ գրել է ինձ․ «Այդ ասեկոսեն այնքան նոր հանդիպումների պատճառ է դարձել իմ կյանքում, եւսես այնքան շնորհակալ եմ։ Ես հիմա պարտական եմ քեզ»»,- շոուի նոր էպիզոդի ընթացքում, որը հասանելի է YouTube-ում ասել է Քարդաշյանը։ Նա նաեւ նշել է, որ սիրտն ազատ է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հիփ-հոփ կատարող Քանյե Ոեւթսը հունիսի 8-ին իր ծննդյան օրը նշել է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայում։ Ավելի ուշ զույգն ԱՄՆ է տեղափոխվել։ Հայտնիներն առայժմ չեն խոսել իրենց կապի մասին։ Իրինա Շեյքը բազմաթիվ անգամներ մասնակցել է Քանյե Ուեսթի նախագծերին։ 2010թ․-ին մոդելը նույնիսկ դարձել է նրա «Power» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսը, Եվրոպայում նորաձեւության շաբաթների ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է նրա ապրանքանիշի հագուստը։
Այս տարվա փետրվարին յոթ տարվա ամուսնությունից հետո Քարդաշյանը դիմել է Ուեսթից ամուսնալուծվելու համար։ Հաղորդվում էր, որ իրապատում-շոուի աստղը մտադիր է չորս երեխաների համատեղ խնամակալության հասնել։