Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնս
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 21-ին խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն B եւ C խմբերում ընդգրկված թիմերը։
1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված Բելգիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կմրցի ֆինների հետ։ Ռուսաստանի հավաքականը Կոպենհագենում կխաղա դանիացիների հետ։
Բելգիան B խմբի առաջին երկու տուրերում հաղթել է Ռուսաստանին (3։0) եւ Դանիային (2։1)։ Ֆինլանդիան 1։0 հաշվով հաղթել է դանիացիներին եւ նույն հաշվով պարտվել ռուսներին։
C խմբում երկու հաղթանակ տարած եւ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Նիդերլանդների հավաքականն Ամստերդամում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային, որը երկու պարտություն է կրել։
Մյուս խաղում կմրցեն 3-ական միավոր ունեցող Ուկրաինան ու Ավստրիան։ Առաջին երկու տուրերում Ուկրաինան 2։3 հաշվով պարտվել է հոլանդացիներին, 2։1 հաշվով հաղթել է մակեդոնացիներին։ Ավստրիան Նիդերլանդներին պարտվել է 0։2 հաշվով, մակեդոնացիներին հաղթել է 3։1 հաշվով։
Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Առաջին անգամ չեմպիոնի կոչման համար պայքարում է 24 թիմ:
Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր
B խումբ
Ֆինլանդիա - Բելգիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)
Ռուսաստան - Դանիա՝ 23։00 (Կոպենհագեն)
Մրցաշարային դրություն․ Բելգիա՝ 6, Ռուսաստան՝ 3, Ֆինլանդիա՝ 3, Դանիա՝ 0։
C խումբ
Հյուսիսային Մակեդոնիա - Նիդերլանդներ՝ 20։00 (Ամստերդամ)
Ուկրաինա - Ավստրիա՝ 20։00 (Բուխարեստ)
Մրցաշարային դրություն․ Նիդերլանդներ՝ 6, Ուկրաինա՝ 3, Ավստրիա՝ 3, Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։