Ով է Ռոբերտ Քոչարյանի դեմ հակաքարոզչական նյութեր տարածող անձը
Երեկ՝ հունիսի 20-ին, սոցցանցում տեսանյութ եւ տեղեկություն էր հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներում։
Ավելի ուշ համացանցի օգտատերերը սկսեցին տեղեկություն տարածել, որ թռուցիկներ շաղ տվող տղայի մայրը երկու տարի առաջ արյան կարիք է ունեցել ու երբ իր ընկերները ֆեյսբուքում գրառումներ են տարածել արյուն գտնելու նպատակով, առաջին մարդն, ով արձագանքել է հենց Ռոբերտ Քոչարյանի որդին է եղել՝ Լևոն Քոչարյանը։
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հակաքարոզչական թերթիկներ տարածելու առնչությամբ նյութեր էին նախապատրաստվում։
Արդյունքում, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։