Paris Rapid & Blitz․ Լեւոն Արոնյանը արագ խաղում 7-րդն է
Փարիզում անցկացվում է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը՝ արագ եւ կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարը։
Լեւոն Արոնյանը արագ խաղի մրցաշարում գրավեց 7-րդ տեղը՝ 18 հնարավորից վաստակելով 8 միավոր։
Հայ գրոսմայստերը մրցումային երրորդ օրը ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավի եւ իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի (ՖԻԴԵ) հետ, պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին։
Առաջին 6 տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, հաղթել ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին, պարտվել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։
Արագ խաղում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, կայծակնային խաղում հաղթանակի համար կտրվի 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր։
Հունիսի 21-ին եւ 28-ին կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։
Grand Chess Tour-ի 5 մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,275 միլիոն դոլար է։