Ավելի քան մեկ ժամվա դադարից հետո ԿԸՀ-ն ակտիվորեն սկսեց թարմացնել տվյալները (Լուսանկար)
Ավելի քան մեկ ժամվա դադարից հետո Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 01:00 դրությամբ ակտիվորեն սկսեց թարմացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների տվյալները: Երևանի ժամանակով ժամը 01:15-ի դրությամբ հաշվարկվել է քվեաթերթիկների 12,33%-ը: Ներկայացված են 465 համայնքների ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. «Քաղաքացիական պայմանագիր» -59,28% (92960),
2. «Հայաստան» դաշինք - 18,27% (28648),
3. «Պատիվ ունեմ» դաշինք - 5,66% (8868),
4. «Բարգավաճ Հայաստան» - 4,81% (7543),
5. «Հանրապետություն» - 2,4% (3762),
6. «Լուսավոր Հայաստան» - 1,14% (1781):