«Հունաստանը պետք է հրաժարվի սադրիչ գործողություններից, իսկ Հայաստանը, իր հարևանների տարածքի նկատմամբ ոտնձգելու փոխարեն, պետք է նորմալ հարաբերություններ հաստատի նրանց հետ». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ալթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում անդրադարձել է այն պետություններին, որոնց հետ Անկարան խնդիրներ ունի, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Միջերկրական ծովը պետք է բարեկամության ծովի վերածվի: Դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ»,-ասել է Չավուշօղլուն` ընդգծելով, որ Հունաստանը պետք է հրաժարվի սադրիչ քայլերից:
«Եվրամիությունը պետք է վերջապես վերադառնա բանակցությունների սեղան և ձեռնարկի կոնկրետ քայլեր: Անկարան հավատարիմ է հարաբերությունների զարգացմանը: Հունաստանը պետք է հրաժարվի սադրիչ գործողություններից: Իսկ Հայաստանը, իր հարևանների տարածքի նկատմամբ ոտնձգելու փոխարեն, պետք է նորմալ հարաբերություններ հաստատի նրանց հետ»,-ասել է Չավուշօղլուն: