Արքայազն Ուիլյամը Մեգան Մարքլին մեղադրում է «եղբորն առևանգելու և թագավորական ընտանիքի դեմ տրամադրելու համար»․ թագավորական կենսագիր (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին մեղադրում է «եղբորն առևանգելու» համար, «Եղբայրների Ճակատամարտ. Ուիլյամն ու Հարին» գրքում գրում է թագավորական կենսագիր Ռոբերտ Լեյսին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Լեյսիի խոսքով՝ արքայազն Ուիլյամը համոզված է, որ Մեգան Մարքլը «եղբորը հեռացրել է իրենցից և տրամադրել ամբողջ թագավորական ընտանիքի դեմ»։
Բացի այդ, Քեմբրիջի դուքսը նրան մեղադրել է «միապետության արժեքավոր սկզբունքները ոտնահարելու համար»։ Լեյսին նաև նշել է, որ արքայազն Ուիլյամը եղբոր վերաբերմունքի պատճառով «նեղացած և չափազանց վրդովված է», իսկ նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, «հենց սկզբից Մեգան Մարքլի հետ կապված կասկածներ է ունեցել»։
Քենսինգթոնյան պալատը հրաժարվել է մեկնաբանել գրողի պնդումները։