Մոսկվայում մոտ 150 եկեղեցի հաղորդում է ստացել պայթյունի սպառնալիքի մասին
Մոսկվայի կենտրոնում մոտ 150 եկեղեցի և տաճար անանուն հաղորդում են ստացել պայթյունների սպառնալիքների մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրին:
«Անհայտ անձինք տեղեկացրել են պայթյունի վտանգի մասին Մոսկվայի մոտ 150 կենտրոնական եկեղեցում: Բոլոր կրոնական շինությունները ուսումնասիրվել են, որևէ պայթուցիկ սարք կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` պայթյունի մասին սպառնալիքները ստացվել են նախօրեին առավոտյան: Ոստիկանները որոնում են անհայտ անձանց, որոնք հաղորդում են ուղարկել պայթյունի վտանգի մասին, ստուգումներ են իրականացվում: