Պուտինին լուսանկարել են նախագահական ինքնաթիռում աշխատելու պահին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցույց են տվել աշխատելիս` Ժնևի գագաթնաժողով թռիչքի ժամանակ: «Ռոսիա 1»-ի կադրերը հրապարակել է «Пул N3» տելեգրամյան ալիքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեսանյութում ներկայացված է նախագահական ինքնաթիռում Պուտինի աշխատասենյակի իրավիճակը: Մասնավորապես, տեսանյութում ներկայացված էր կաշվե աթոռներով սեղանը, ինչպես նաև բարձերի ու ծածկոցների հավաքածուն:
Նախագահն ուսումնասիրել է փաստաթղթերը նախքան ամերիկացի առաջնորդի հետ բանակցությունները: Ի միջի այլոց, կադրերն արձանագրել են այն պահը, երբ ինքնաթիռը մտել է տուրբուլենտային գոտի, բայց Պուտինը չի ընդհատել աշխատանքը:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայիս նախագահների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին` Ժնևում: