Տպագրվել է 70 միլիոն քվեաթերթիկ, 600 հազար տեղեկատվական թերթիկ․ ԿԸՀ քարտուղար
ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Արտահերթ ընտրությունների համար տպագրվել է 70 միլիոն քվեաթերթիկ, 600 հազար տեղեկատվական թերթիկ»,–ասաց նա և նշեց, որ նկարահանվել է մի շարք տեսահոլովակներ ընտրակաշառքի դեմ, քվեարկելու մոտիվացիայի ուղղությամբ։
ԿԸՀ քարտուղարը նշեց, որ այս ընտրությունները տարբերվում են նաև նրանով, որ իրականացնում ենք կորոնավիրուսի պայմաններում, ինչը լրացուցիչ բեռ է․ «2 միլիոն հատ անձեռոցիկ ենք բաժանել, որ սարքը ամեն ընտրողից հետո մաքրվի։ Բաժանվել է մեկ միլիոն 700 հազար դիմակ, ալկոգել, ախտահանիչներ, տոպրակներ, այն ամեն, ինչ անհրաժեշտ է»,–ասաց նա։
ԿԸՀ քարտուղարը տեղեկացրեց, որ հատուկ կորոնավիրուսի համար տպագրել են պաստառներ, նաև սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ավելի մատչելի են դարձրել ընտրություն կատարելը։
Արմեն Սմբատյանը նշեց, որ 16 064 հոգու հանձնաժողովականների համար իրականացրել են ուսուցում, նրանց մեծ մասն անփորձ էր, առաջին անգամ էին ընդգրկված հանձնաժողովներում։
Նա կոչ արեց լարվածություն չառաջացնել, քանի որ դա ոչ մեկի օգուտ չէ։