«Եվրո-2020»-ում ինքնագոլերի ռեկորդ է գրանցվել
Եվրո-2020-ը գրանցված ինքնագոլերի թվով ռեկորդ է սահմանել։
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռուբեն Դիաշն ու Ռաֆաել Գերեյրուն խմբային փուլի 2-րդ տուրի՝ Գերմանիայի դեմ խաղում 4 րոպեի ընթացքում գնդակն ուղարկեցին իրենց դարպասը։
Այդ կերպ, մրցաշարում ինքնագոլերի թիվը հասավ 5-ի, ինչը նոր ռեկորդ է։ Եվրո-2016-ի ժամանակ դրանց թիվը 3 էր։
Այս առաջնությունում ավելի վաղ ինքնագոլեր էին հեղինակել Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հյումելսը Ֆրանսիայի դեմ խաղում (0-1), Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչենսին՝ Սլովակիայի դեմ խաղում (1-2) և Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը՝ Իտալիայի դեմ խաղում (0-3):