ՌԴ դեսպանը եռամսյա բացակայությունից հետո «լավատեսական տրամադրվածությամբ» վերադարձել է Վաշինգտոն
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, Մոսկվայում եռամսյա խորհրդակցությունից հետո, մեկնել է Նյու Յորք, որտեղից էլ մեկնելու է Վաշինգտոն, գրում է rg.ru-ն:
Ըստ «Շերեմետևո» օդանավակայանի տվյալների, ինքնաթիռը, որում գտնվել է դիվանագետը, թռիչք է կատարել Մոսկվայի ժամանակով 9:18-ին:
Դեսպանը հեռանալուց առաջ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը լավատեսական տրամադրվածությամբ մեկնում է ԱՄՆ և հույս է դնում ամերիկացի գործընկերների հետ «կառուցողական աշխատանքի» վրա` «հավասար, պրագմատիկ հարաբերություններ» ստեղծելու նպատակով: