Մոսկվացիներին նախազգուշացրել են այսօր սպասվող ռեկորդային տաք ջերմաստիճանի մասին
Կիրակի Մոսկվայում կարող է գերազանցվել 1956 թվականին գրանցված շոգի ռեկորդային ցուցանիշը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետին, այսօր ՌԴ մայրաքաղաքում կարող է գրանացվել 32 աստիճան տաքություն:
«Այսօր մայրաքաղաքային շրջանը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության տակ: Մոսկվայում ոչ մեծ ամպամածություն է, առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը` + 30-32 աստիճան` ըստ Ցելսիուսի, Մերձմոսկվայում` +28-33 աստիճան»,- ասել է մասնագետը:
Օդերևութաբանն ընդգծել է, որ, ամենայն հավանականությամբ, կկրկնվի և անգամ կգերազանցվի այդ օրվա առավելագույն ջերմաստիճանը, որն արձանագրվել է 1956 թվականին, երբ 31,1 աստիճան տաքություն է գրանցվել` ըստ Ցելսիուսի: