Արքայադուստր Դիանան մահից առաջ ընկերոջը հայտնել է, որ «ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիա և այցելել որդիներին» (լուսանկարներ)
Ուելսի հանգուցյալ արքայադուստր Դիանայի ընկերը «Դիանա» վերնագրով նոր վավերագրական ֆիլմում պատմել է արքայադստեր հետ վերջին զրույցի մասին, գրում է Fox News-ը։
Ռիչարդ Քեյն արքայադուստր Դիանայի հետ հեռախոսազրույց է ունեցել Փարիզում 1997-ի ողբերգական ավտովթարից ժամեր առաջ։
«Ոստիկանությունն ասաց, որ մահից առաջ նրա վերջին զանգն ինձ հետ է եղել»,- ասել է Քեյը։
Նրա խոսքով՝ արքայադուստրը պատմել է, որ «ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիա և այցելել իր որդիներին»։
Նշենք, որ արքայադուստր Դիանան մահացել է 1997 թվականի օգոստոսիս 31-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ արքայազն Ուիլյամը 15 տարեկան էր, իսկ արքայազն Հարին՝ 12: