ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է ԼԳԲՏ համայնքի շքերթի մասնակիցների մեջ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ավտոմեքենան շաբաթ մխրճվել է ԼԳԲՏ համայնքի շքերթի մասնակիցների մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` տուժել: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես հաղորդում է The Miami Herald պարբերականը, սպիտակ պիկապն ընթացել է միջոցառման մասնակիցների ուղղությամբ, որոնք շարժվում էին Ուիլթոն-Մենորս քաղաքի ուղղությամբ: Նշվում է, որ շքերթին մասնակցել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբբի Վասերման-Շուլցը: Միջադեպի մեղավորը մի քանի սանտիմետր հեռավորությամբ անցել է վերջինիս մեքենայի կողքով:
Ֆորտ Լոդերլեյդի քաղաքապետը կատարվածն ահաբեկչական հարձակում է անվանել` ընդդեմ ԼԳԲՏ համայնքի, սակայն ոստիկանությունը դեռևս մեկնաբանություն չի տվել կատարվածի առնչությամբ: Պիկապի վարորդը ձերբակալվել է: