Պուտինը նշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի առաջատար թեկնածուների անունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում, նշել է գալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակի առաջատար հինգ թեկնածուների անունները, փոխանցում է ria.ru-ն։
Պուտինի խոսքով՝ կուսակցության ցուցակը պետք է գլխավորեն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան և երեխայի իրավունքների գծով լիազոր Աննա Կուզնեցովան:
«Իմ կարծիքով՝ այս ցուցակում, հատկապես առաջատարների հնգյակում, պետք է լինեն մարդիկ, որոնք վաղուց քաղաքականությամբ են զբաղվում, և մարդիկ, որոնք համեմատաբար նոր են, բայց ներկայացնում են մեր զարգացման, մեր կյանքի կարևորագույն ոլորտները»,- հայտարարել է ՌԴ-ի նախագահը։
Նշենք, որ 8-րդ գումարման Պետական դումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 19-ին: