Սատկել է Ջո Բայդենի շներից մեկը (լուսանկարներ)
Սատկել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի շներից մեկը՝ «Չեմփ»-ը, գրում է Mirror-ը՝ տեղեկացնելով, որ այդ կապակցությամբ Բայդենը և նրա կինը թվիթերյան գրառմամբ հարգել են իրենց սիրելի գերմանական հովվաշան հիշատակը։
«Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի ընկեր, Չեմփ։ Մենք քեզ միշտ կկարոտենք»,- Twitter-ում գրել է ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ հրապարակելով իր և ամուսնու համատեղ հաղորդագրությունը։
«Նախորդ 13 տարիների ընթացքում նա մեր սիրելի ուղեկիցն էր․ նրան պաշտում էին մեր ընտանիքի բոլոր անդամները։ Նույնիսկ, երբ վերջին ամիսներին Չեմփը կորցրել էր եռանդը, երբ մտնում էինք սենյակ՝ անմիջապես բարձրանում էր, թափահարում պոչն ու պահանջում էր, որ սիրենք իրեն»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը գերմանական հովվաշանը որդեգրել էին 2008-ին։
«Մեյջոր» և «Չեմփ» անուններով շները Սպիտակ տուն էին տեղափոխվել հունվարին։