Գրիզմանը հայտնել է՝ որտեղ է նախատեսում ավարտել կարիերան
«Բարսելոնայի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը չի հրաժարվել ԱՄՆ-ում ֆուտբոլ խաղալու ծրագրերից: 30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել MLS` կատալոնական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո 2024 թվականին:
«Բարսելոնայի» հետ իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թ. hունիս, և դրանից հետո կարծում եմ, որ լավ ժամանակ կլինի ԱՄՆ մեկնելու համար: Ես սիրում եմ այս երկիրը, այս մշակույթը, NBA-ը և ձգտում եմ դեպի նոր հայտնագործություններ, բայց նաև պետք է ընտանիքս տեղափոխեմ այնտեղ:
Ես կցանկանայի այնտեղ ավարտել կարիերաս, բայց միևնույն ժամանակ լավ խաղալ և հաղթել MLS-ում, և խաղադաշտում անտեսանելի չլինել», – մեջբերում է Գրիզմանին Le10sport.com- ը։