Լևոն Արոնյանը հայր է դառնո՞ւմ. exclusivelife.am
«Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջում Լևոնի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը:
Կադրում զույգը գտնվում է Լուվրում: «Բարև Փարիզից»,- այսպես է Անիտան մեկնաբանել լուսանկարը։ Հրապարակման մեկնաբանություններում հետևորդները հետաքրքրվել են` արդյոք զույգը բալիկի է սպասում, սակայն Անիտան չի պատասխանել նրանց հարցերին»։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանի և իր նոր ընկերուհու սիրավեպը այդքան էլ միանշանակ չէր ընդունվել հասարակության կողմից:
Դեռ 2020 թվականին Արիանա Կաոլիի ընկերուհին իր ֆեյսբուքի էջում խնդրել էր նոր սիրավեպի հերոսներին հարգանք և արժանապատվություն ցուցաբերել և դադարել անընդհատ ցուցադրել իրենց «գլամուրային սիրային կյանքը»:
Հիշեցնենք գրառումը՝
Ես պատրաստվում էի բաց նամակ գրել, բայց հետո մտածեցի... Այն, ինչ դու արեցիր, մեծապես խոսում է այն մասին, թե ինչպիսին է լինում եսակենտրոն, անզգամ և անխոհեմ արարքը։
Արիանան կարիք չունի, որ ես կամ մեկ ուրիշը խոսենք իր մասին։ Դուք բոլորդ շատ լավ գիտեք նրա ուժի, գեղեցկության, էլեգանտության, մտավոր կարողության և գեղեցիկ հոգու մասին...
Մարդ, ով լի էր կյանքով և այնքան բան է արել այս երկրի համար, ապրել է այստեղ, սովորել լեզուն, փորձել է անել առավելագույնը ինտեգրվելու և տեղի մշակույթի մի մասը դառնալու համար, իսկապես անփոխարինելի մարդ։ Նրա մասին գեղեցիկ հուշերը միշտ կենդանի կմնան այն մարդկանց սրտերում, ովքեր իսկապես սիրել են նրան, այն մարդկանց սրտերում, ովքեր դեռևս սգում են այս սարսափելի և ցավալի կորուստը։
Հ.Գ. Նրանց համար, ովքեր պատրաստվում են պաշտպանել այս խառնաշփոթ իրավիճակը՝ ասելով, թե դա իրենց անձնական կյանքն է, խնդրում եմ ձեզ՝ պահեք դա։ Եթե դա անձնական կյանք է, ապա պետք է անձնական տարածքում մնա։ Հարգել նրա հիշատակը առնվազն մեկ տարի՝ նվազագույնն է, որ անհրաժեշտ է անել, հարգել ընտանիքին և ընկերներին, ովքեր դեռ սգում են, մեծ խնդրանք չէ։
Ուրեմն, խնդրում եմ, հարգանք և արժանապատվություն ցուցաբերել և դադարել անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը»: Իրական սիրո մասին այդքան խոսելու կարիք չկա։