Վիմերկատին ու Կրյուչկովը հեռացան «Նոայից»
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ավագ Վլադիսլավ Կրյուչկովը հեռացել է երեւանյան թիմից։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է։
«Նոան» շնորհակալություն է հայտնել Կրյուչկովին «2 տարիների ընթացքում թիմի ավագի պարտականությունները ստանձնելու և թիմային ոգին մշտապես բարձր պահելու համար եւ հաջողություններ մաղթել հետագա կարիերայում»:
Դարպասապահ Վալերիո Վիմերկատիի պայմանագրի ժամկետը ավարտվել է, և նա նույնպես ավարտում է ելույթները «Նոայի» կազմում:
«Շնորհակալություն ենք հայտնում Վիմերկատիին թիմային բարձր հատկանիշներ ցուցադրելու, «Նոայի» դարպասը անառիկ պահելու և պրոֆեսիոնալիզմի համար:
Հաջողություններ ենք մաղթում նրան հետագա կարիերայում»,– նշվում է «Նոայի» հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» ուժերը կչափի Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ի հետ: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը տեղի կունենա հուլիսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-ին: «Նոան» դիմակայության առաջին խաղը կանցկացնի տանը։