Ռեկորդային գործարք. ինչի համար են արքայազն Հարին և Մեգան Մարքլը 25 մլն դոլար պարտք վերցրել
Սասեքսի դուքսերը ռեկորդային գործարք են կնքել Spotify սերվիսի հետ, սակայն իրենց պարտականությունները չեն կատարել։ Դեկրետային արձակուրդ զույգը գնացել է հսկայական պարտքերով։
Անցյալ տարի արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը շատ խոշոր պայմանագիր են կնքել Spotify հոսքային աուդիո ծառայության հետ, որի գումարը կազմել է 25 մլն դոլար: Այդ գումարով Մեգանը եւ Հարին պետք է սթրիմինգային հարթակում թողարկեին իրենց փոթքաստները, որոնք խթանում են որոշակի ոգեշնչող գաղափարներ:
Սակայն ընկերության ղեկավարությունը հիասթափվել է։ Զույգն ամբողջ տարվա ընթացքում ստեղծել է միայն մեկ թողարկում՝ սուրբծննդյանը: Այն հրապարակվել է Հարիի եւ Մեգան Archewell Audio անձնական բրենդի ներքո եւ տեւել է 35 րոպե: Իհարկե, սա ծառայության ներկայացուցիչների ակնկալիքների միայն մի փոքր մասն է։
2021 թվականին, ըստ պայմանագրի, ծառայությունը նախատեսում էր թողարկել օրիգինալ շոու՝ ամուսինների մասնակցությամբ, բայց ամեն ինչ այդպես չեղավ։ Սկզբում գործին խանգարել է պանդեմիան, իսկ երբ լույս աշխարհ է եկել զույգի դուստրը՝ Լիլիբեթ Դիանան, դուքսերը հայտարարել են, որ հինգ ամիս տեւողությամբ արձակուրդ են գնում:
«Մեզ ասում են, որ իրենք մինչեւ հինգ ամիս արձակուրդ ունեն, եւ մարդիկ, ովքեր իրենց շատ գումար են վճարում, փոխարենն ինչ-որ բան են ակնկալում։ Թվում է, թե նրանք շատ վաղ են ծախսել իրենց «զինամթերքը» եւ բազմաթիվ ընկերությունների հետ գործարքների եւ համաձայնագրերի տեսքով շատ նյութեր են ներդրել։ Հարց է առաջանում․ արդյո՞ք հոգսերը շատ չեն», - վրդովվել է թագավորական գրող Ֆիլ Դամպիրը։ Նրա խոսքերը փոխանցում է The Sun պարբերականը։