«Առողջ լինես ու միշտ մեր կողքին»․ Սյուզի Մելիքյանը հայրիկի հետ լուսակար է հրապարակել և շնորհավորել նրա տարեդարձը
Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:
Երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հայրիկի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորելով ծնողի տարեդարձը՝ գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, պաա ջան։ Առողջ լինես ու միշտ մեր կողքին։ Երբ մեր ծնողները մեր կողքին են, մենք միշտ երեխա ենք», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։
Տարիներ առաջ, երեւի, ավելի շատ ունեի վատ սովորություններ, հիմա շատ խորացված աշխատում եմ դրանցից ազատվելու վրա: Կարծում եմ` մարդն անընդհատ պետք է իր վրա աշխատի. այս պահին չեմ կարող ասել, թե որ սովորույթից եմ փորձում ազատվել, բայց անպայման դա անելու եմ (ծիծաղում է), - ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր երգչուհին։