Paris Rapid & Blitz․ Լևոն Արոնյանի հաջող մեկնարկը
Փարիզում մեկնարկել է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը՝ արագ և կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարը։
Լևոն Արոնյանը արագ խաղի առաջին երեք տուրերից հետո 4 միավորով չորս առաջատարների թվում է։ Հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, հաղթել է ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին։ 4-ական միավոր ունեն նաեւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու Պյոտր Սվիդլերը, ամերիկացի Ուեսլի Սոն։
Արագ խաղում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։
Հունիսի 19-ին Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն հունգարացի Ռիչարդ Ռապորտը, Յան Նեպոմնյաշչին եւ Ուեսլի Սոն։ Արագ խաղի եւս երեք տուր տեղի կունենա հունիսի 20-ին։ Այնուհետեւ երկու օրում կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։
Grand Chess Tour-ի 5 մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,275 միլիոն դոլար է։